Ակաբայի մարզ
Ակաբայի մարզ արաբ․՝ محافظة العقبة | |
---|---|
Երկիր | Հորդանան |
Կարգավիճակ | Մուհաֆազա |
Մտնում է | Հորդանան |
Ներառում է | 3 շրջան |
Վարչկենտրոն | Ակաբա |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2010) | 136 200 (10-րդ տեղ) |
Խտություն | 19,72 ( 10-րդ տեղ) |
Ազգային կազմ | արաբներ |
Տարածք | 6 905 (7,78 %, 4-րդ տեղ) |
Սահմանակցում է | Տաբուկ, Մաանի մարզ և Ալ-Տաֆիլայի մարզ |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 |
ISO 3166-2 կոդ | JO-AQ |
Ակաբայի մարզ կամ Ակաբայի մուհաֆազա (արաբ․՝ محافظة العقبة), մուհաֆազա Հորդանանի Թագավորությունում։ Վարչական կենտրոնը համարվում է Հորդանանի միակ նավահանգստային քաղաքը՝ Ակաբան[1] (արաբ․՝ لعقبة)։
Ակաբայի մուհաֆազան վարչականորեն բաժանված է 3 շրջանների միջև։ Հիմնական գործածվող լեզուն և պաշտոնական լեզուն արաբերենն է, իսկ հիմնական բնակիչները՝ արաբները։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, մարզի բնակչությունը կազմում է 136 200 մարդ և այս ցուցանիշով այն համարվում է Հորդանանի ամենաշատ բնակչություն ունեցող մուհաֆազան։
Բնակչության խտության ցուցանիշով ևս այս մարզը գտնվում է 10-րդ տեղում, իսկ ցուցանիշը՝ 19,72 մարդ/կմ²։ Ակաբայի մարզը Հորդանանի 4-րդ ամենամեծ մուհաֆազան է, որի տարածքը (6 905 կմ²) կազմում է ամբողջ երկրի տարածքի 7,78 %-ը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակաբայի մարզը հյուսիսում սահմանակցում է Ալ-Տաֆիլայի մարզին, արևելքում՝ Մաանի մարզին, իսկ հարավային և արևմտյան հատվածներում գտնվում են միջպետական սահմանները համապատասխանաբար Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ։ Մարզի ափերը ողողում են Կարմիր ծովի ջրերը և Կարմիր ծովում գտնվող Ակաբայի ծոցը։
Ակաբայի մարզի վարչկենտրոն հանդիսացող Ակաբա քաղաքը կարևոր նշանակություն ունի Հորդանանի համար։ Այն համարվում է Հորդանանի տնտեսական, զբոսաշրջային և արդյունաբերական կենտրոններից մեկը, ինչպես նաև երկրի միակ նավահանգստային քաղաքը՝ Կարմիր ծովում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հորդանանի Թագավորության վարչական բաժանում». Ակաբայի մարզ – ներքին վարչական բաժանում, աշխարհագրական դիրք և վարչական միավորի տվյալներ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)